Բյուրական, Անտառուտ, Շատին և Լեռնամերձ բնակավայրերում շչակներ են գործարկվելու

Բյուրական, Անտառուտ, Շատին և Լեռնամերձ բնակավայրերում շչակներ են գործարկվելու

Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրում հոկտեմբերի 21-ի ժամը 11։00-ին անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հոկտեմբերի 21-ի ժամը 12։00-ին Արագածոտնի մարզի Անտառուտ բնակավայրում անցկացվելու է նույն թեմայով վարժանք: Այստեղ ևս շչակ է գործարկվելու։

Ըստ աղբյուրի՝ նման վարժանք հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում, որտեղ գործարկվելու են բնակավայրի շչակները:

Նշվում է, որ հոկտեմբերի 21-ի ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրում ևս անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումն օդային տագնապ ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն և գործարկվելու է բնակավայրի շչակը:

ՀՀ ԱԻՆ-ը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում