Լավրովն ու Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, զրույցի մասին ՌԴ ԱԳՆ զեկույցում նշվում է, որ այն տեղի է ունեցել ամերիկյան նախաձեռնությամբ:
«Նախարարը (Լավրով) ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից սկսված քարոզչական արշավը հետապնդում է սադրիչ նպատակներ՝ խրախուսելով Կիևի իշխանություններին սաբոտաժի ենթարկել Մինսկի համաձայնագրերը և ուժի կիրառման կործանարար փորձեր՝ լուծելու «Դոնբասի խնդիրը»,- ասվում է փաստաթղթում։
Կարծիքներ