Էրդողանը կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարի 14-15-ը պաշտոնական այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Այցի ընթացքում Էրդողանը կլինի Աբու Դաբիում և Դուբայում: Նա կմասնակցի Թուրքիայի ազգային օրվան՝ Dubai Expo համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում: Այցի օրակարգում է մի շարք միջկառավարական համաձայնագրերի ստորագրումը, այդ թվում՝ ներդրումների ոլորտում։
Նշվում է, որ երկու երկրները ձգտում են ամրապնդել համագործակցությունը կլիմայի փոփոխության, էներգետիկայի, ջրամատակարարման, պարենային անվտանգության, առողջապահության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ֆինանսների և զբոսաշրջության ոլորտներում:
Կարծիքներ