ՊՆ պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք, հարուցվել է քրգործ

ՊՆ պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք, հարուցվել է քրգործ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021 թ. hունվարին, ՊՆ տարբեր ստորաբաժանումների համապատասխան պաշտոնատար անձինք, պատասխանատու լինելով մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովից ստացված անվանացանկերում ընդգրկված անձանց զինծառայող կամ կամավորագրված անձ հանդիսանալու հանգամանքը հաստատելու և նրանց ընտանիքի անդամների տվյալները ճշգրտելու համար, ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք և ՊՆ ԶԱՍՊ և ՎՀԳՎ ներկայացված անվանացանկում ընդգրկել են զինծառայող կամ կամավորագրված անձ չհանդիսացող քաղաքացի Ռ.Ա.-ի տվյալները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ՝ առանց բավարար հիմքերի Ռ.Ա.-ի ընտանիքի անդամներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից մինչ օրս փոխանցվել է 2.700.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ») ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում