Օհայոյում մեկ մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

Օհայոյում մեկ մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի առևտրի կենտրոնում հրաձգությունը մեկ մարդու կյանք է խլել: Այս մասին կիրակի հայտնել է 10TV հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ իրավիճակը վերահսկելի է։ Ոստիկանները հանցագործության վայրում հայտնաբերել են հրազեն, ինչպես նաև բերման են ենթարկել հետաքննությանը հետաքրքրող անձի։ Ներկա պահին ոստիկանությունը ստուգում է առևտրի կենտրոնի տարածքը։

Լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում