Բրազիլիայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Արգենտինան որոշել է չմիանալ BRICS-ին

Բրազիլիայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Արգենտինան որոշել է չմիանալ BRICS-ին

Բրազիլիան ցավում է, որ Արգենտինայի նոր կառավարությունը որոշել է չմիանալ BRICS-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բրազիլիայի արտգործնախարար Մաուրու Վիեյրան։

«Մենք ցավում ենք, որ Արգենտինայի նոր կառավարությունը նախընտրեց չընդունել  BRICS-ի հրավերը»,- ասել է Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը 2023 թվականի դեկտեմբերին իշխանության գալուց հետո պաշտոնական նամակով ծանուցել է BRICS-ի երկրների ղեկավարներին այդ կառույցին միանալու մերժման մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում