McDonald's-ը պետք է ներողություն խնդրի
Միջազգային կառույցներում աշխատող սփյուռքահայ ընկերուհիներս երկու օր է վրդովմունքից տեղները չեն գտնում: Բանն այն է, որ աշխարհահռչակ McDonald's ընկերության ադրբեջանական մասնաճյուղն երեկ անսպասելի մի արարք է թույլ տվել: McDonald's Azerbaidjan-ի ինստագրամյան էջում հայտնվել է Ղարաբաղը Ադրբեջան է կարգախոսով մի նկար, ինչը խստորեն խախտում է ցանկացած նման ընկերության ներքին կանոնադրությունը, այն է երբեք չի կարելի կրոնական կամ քաղաքական որեւէ թեմայի առնչվել, առավել եւս հայտարարություններ կամ կոչեր անել:
Ադրբեջանական McDonald's -ի արարքը ոչ մի կերպ չէր տեղավորվում ոչ իմ, ոչ ընկերուհիներիս պատկերացումների մեջ: Ինչպես նրանք են պնդում, իրենց ընկերություններում, ոչ միայն աշխատանքից կզրկվեին տվյալ արարքի, այսինքն` հրապարակման բովանդակության հեղինակները, այլեւ խստորեն կպատժվեին նաեւ նրանց վերադասները: Մինչ մենք կարծիքներ էինք փոխանակում, նկատեցինք, որ տվյալ ինստագրամյան էջից հրապարակումն արդեն հեռացված է: Ցավոք այս պահին հնարավոր չէ պարզել` այն ջնջել են հեղինակները, թե ջնջվել է մեխանիկորեն` բազմաթիվ հայերի բողոքների արդյունքում:
Այնուամենայնիվ, մենք որոշեցինք, որ խնդիրը չի կարելի թողնել անհետեւանք եւ դիմեցինք McDonald's ընկերության գլխամաս մի նամակով, որտեղ հայտնել ենք մեր վրդովմունքը կապված կատարվածի հետ եւ պահանջել ենք ընկերությունից հանդես գալ մամլո հաղորդագրությամբ եւ ներողություններով: Կից ներկայացնում եմ մեր նամակը.
«Dear McDonald's team,
Today. I'm writing to you not to thank you for your high-quality restaurants worldwide but to leave a complaint for the actions of one of the Social Media accounts you lead - Instagram page in Azerbaidjan. As you may know, during the past 1 month there has been a war between Armenia and Azerbaijan. Yesterday, I saw a media article via the link https://ria.ru/20201027/makdonalds-1581821973.html highlighting top news. And how I was surprised to see that McDonald's Azerbaidjan account on Instagram is posting materials which support one of the sides where the war is now. I could not believe it until I saw it myself in the account. Screen attached. Now, all materials are deleted. I was really surprised that a company like you is involved in any political questions and is supporting WAR. I'm sure that you, as any other international company, have Social Media guidelines with Taboo topics. And also, Corporate Communications team which has to take care of any content that is being published.What I expect, by sending you this email:
- Make press - release with apologies - Fire employees in Corporate communications Azerbaidjan who purposefully published provocative content to promote hatred between Armenia and Azerbaijan - Further, amplify control over Social Media for all markets
Thanx,Lina.»:
Նամակի պատասխանը կհրապարակենք այն ստանալուն պես: Հուսով ենք հայերի կողմից շատ սիրված ֆաստֆուդի ղեկավարությունը ճիշտ որոշում կկայացնի:
Կարծիքներ