Վրաստանում առևտրի կենտրոններն ու շուկաները վերադարձել են լիարժեք աշխատանքի

Վրաստանում առևտրի կենտրոններն ու շուկաները վերադարձել են լիարժեք աշխատանքի

Վրաստանում կովիդային սահմանափակումների մեղմացումից հետո հանգստյան օրերին առևտրի բոլոր կենտրոնները և շուկաները վերսկսել են աշխատանքը։ 

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, մարտի 8-ին սկսվել է սահմանափակումների վերացման հերթական փուլը. լեռնադահուկային հանգստավայրերում վերսկսվել է ճոպանուղու աշխաըանքը,Վրաստանի բոլոր ռեստորանները վերսկսել են աշխատանքները (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի), առևտրի կենտրոններն ու շուկաները կկարողանան աշխատել շաբաթ և կիրակի օրերը ներառյալ:

Մարզադահլիճները, բարձրագույն և մասնագիտական ​​ուսումնական հաստատությունները մարտի 15-ից կկարողանան ուսումնական գործընթացն անցկացնել լսարաններում`սահմանված կանոնակարգերի համաձայն:

Բացի այդ, մարտի 15-ից պրոֆեսիոնալ համույթները, թատրոնները և մարզական ակումբները կկարողանան վերսկսել փորձերն ու մարզումները: Ինչ վերաբերում է նրանց լիարժեք գործունեությանը, ապա ապրիլի 1-ից հանդիսատես ընդունելու հնարավորություն կլինի:

Տեղաշարժի սահմանափակումն այս փուլում ուժի մեջ է մնում՝ ժամը 21:00-ից 05:00-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում