ԱՄՆ-ն վիզային արգելքներ է սահմանում Չինաստանի քաղաքացիների համար
ԱՄՆ-ն որոշել է վիզային սահմանափակումներ կիրառել չինական ընկերությունների ղեկավարների, Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչների և Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի դեմ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որոշումը պայմանավորված է Հարավչինական ծովում տիրող իրավիճակով:
«Պետքարտուղարությունը վիզային սահմանափակումներ է կիրառում Չինաստանի ներկայացուցիչների նկատմամբ, որոնք պատասխանատու կամ մասնակից են Հարավչինական ծովում վիճահարույց կառույցների շինարարությանը ռազմականացմանը կամ լայնամասշտաբ յուրացմանը»,- ասել պետքարտուղարը:
Նշվում է, որ վերոնշյալ անձանց ընտանիքների անդամները ևս ենթարկվում են սահմանափակումների:
Պեկինը տասնամյակներ շարունակ վեճերի մեջ է Ասիական տարածաշրջանի մի շարք երկրների հետ Հարավչինական ծովում որոշ կղզիների պատկանելիության հարցի շուրջ:
Կարծիքներ