«Մանկական գրքի փառատոն»՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը
«Զանգակ» գրատունը հունիսի 1-3-ը Երևանի Անգլիական այգում կազմակերպում է «Մանկական գրքի փառատոն»։
Փառատոնի նպատակն է երեխաների օրը դարձնել տոն՝ նրանց համախմբելով գրքի շուրջ և ստեղծելով գրքային միջավայր։
Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։
Մանկական գրքի փառատոնը տևելու է երեք օր. կազմակերպիչները պատրաստել են հագեցած ծրագիր: Փառատոնի շրջանակում իրականացվելու են կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր, մանկական և մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, երեխաների զարգացմանը նպաստող դասախոսություններ ու զրույցներ, խաղեր և ֆիլմերի ցուցադրություններ, հեքիաթի ժամեր ու վարպետության դասեր, ինչպես նաև թատերական ներկայացումներ:
Փառատոնի ընթացքում նախատեսվում է նաև գրքերի ցուցադրություն-վաճառք և «Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթի ամփոփում:
Կարծիքներ