ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 31-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.57 դրամով և կազմել 447.99 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.50 դրամով և կազմել 478.90 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 7.33 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.22 դրամով և կազմել 564.11 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 48.10 դրամով և կազմել 26717.24 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.59 դրամով և կազմել 317.37 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ