Բելառուսի ՆԳՆ-ն արձագանքել է համացանցում իրավապահների տվյալների արտահոսքին
Բելառուսի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է համացանցում իրավապահների տվյալների արտահոսքին: Այս մասին հայտնել Է հանրապետության ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն ։
Ինչպես հայտարարել է Չեմոդանովան, իրավապահ մարմինները բավարար տեխնոլոգիաներ և միջոցներ ունեն արտահոսքի մեղավորների մեծ մասին պատասխանատվության ենթարկելու համար:
Ուժային գերատեսչությունների ավելի քան հազար աշխատակիցների տվյալները սեպտեմբերի 19-ին հասանելի են դարձել: Մասնավորապես, գաղտնազերծվել են աշխատակիցների ազգանունները, անունները, հայրանունները, ծննդյան տարեթվերը, բնակության հասցեն, կոչումներն ու պաշտոնները, ինչպես նաև այն ստորաբաժանումները, որտեղ նրանք ծառայություն են անցնում:
Կարծիքներ