Ինչ քայլեր պետք է անեն ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելուց առաջ

Ինչ քայլեր պետք է անեն ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելուց առաջ

2021 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի Հայաստանից
Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։

Ընդ որում՝ նմուշառումը իրականացվել է թռիչքի ժամից առավելագույնը 72 ժամ առաջ։
Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը  քաղաքացուն
հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ ներկայացնել այն։ 

Քաղաքացիների կողմից իրականացվելիք քայլերն են՝

1. Ներբեռնել բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում։
2. Անձնագրով մոտենալ ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա
(ընդգրկված լաբորատորիաների ցանկը հասանելի է հավելվածում իսկ լաբորատորիաների՝
ծրագրին միանալու ընթացակարգը նկարագրված՝ ներքևում) և տրամադրել անհրաժեշտ
տվյալները։ 
3. Ստորագրել լաբորատորիայի կողմից տրամադրված համաձայնագիրը և սկանավորել
համաձայնագրում առկա QR կոդը։
4. Հանձնել Covid-19 թեստ։
5. Սպասել թեստի արդյունքին, որը անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ  լաբորատորիան
համակարգ մուտքագրի պատասխանի վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական պատասխանի
դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
6. Թեստի բասցասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հավաստիանալ, որ
հավելվածում առկա է թեստի արդյունքի վերաբերյալ տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի
անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ 
7. Սահմանը հատելիս ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

Լաբորատոր հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունը ծրագրում ընդգրվելու համար՝

1. Գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն՝ հիմավորելով ՀՀ
կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2194-Ն որոշմամբ սահմանված
պահանջներին համապատասխանելիությունը։
2. Նախարարությունը բավարարում է կազմակերպության կողմից ներկայացված դիմումը։
3. Համակարգի օպերատորը նախարարության դիմումի հիման վրա լաբորատորիայի համար
ապահովում է հասանելիություն։

Համակարգի գործարկման իրավական հիմքերը ամրագրված են ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողման պարզեցված կարգ սահմանելու և «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր  ճանաչելու մասին» N 2194-Ն  որոշմամբ և օպերատորի գործառույթները վերապահված են «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին:

Ներկա պահին Android հեռախոսների Google Play որոնման դաշտում հնարավոր չէ «Путешествую без COVID-19» հավելվածի ներբեռնումը, ուստի անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել այստեղ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում