«Մանչեսթեր Սիթի»-ն` Անգլիայի չեմպիոն
Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի հաղթողը «Մանչեսթեր Սիթի»-ն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Արսենալ»-ը,որը մրցաշարային աղյուսակում 2-րդն է, մրցեց «Նոթինգհեմ»-ի հետ և զիջեց նվազագույն հաշվով: Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն ժամանակից շուտ հռչակվեց Անգլիայի չեմպիոն, քանի որ միավորների քանակով առաջ է «Արսենալ»-ից և մի քանի ավել հանդիպումներ ունի անցկացնելու:
«Մանչեսթեր Սիթի»-ն վերջին 6 տարում 5-րդ անգամ դարձավ Անգլիայի առաջնության հաղթող: Այս բոլոր հաղթանակներին «քաղաքայինները» հասել են իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ:
«Մանչեսթեր Սիթի»-ն դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որը կկայանա Ստամբուլում հունիսի 10-ին:
Կարծիքներ