Արցախում 50 թեստավորման արդյունքում կորոնավիրուսի վարակի 1 դեպք է հայտնաբերվել
Արցախում փետրվարի 23-ին կատարված 50 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ փետրվարի 24-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 032 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 381 դեպք:Կատարվել է 20 հազար 480 թեստավորում»,- հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցները:
Կարծիքներ