Պայթյուն է տեղի ունեցել Մոգադիշոյում

Պայթյուն է տեղի ունեցել Մոգադիշոյում

Նոյեմբերի 25-ին առնվազն հիգ մարդ Է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բուժաշխատողների:

«Առայժմ մենք գիտենք հինգ զոհվածների եւ 23 վիրավորների մասին»,- մեջբերում Է գործակալությունը շտապ օգնության աշխատակցի խոսքը:

Իր հերթին Սոմալիի Goobjoog News նորությունների պորտալը հայտնել Է, որ պայթյունից տուժածների թվում աշակերտներ են եւ ուսուցիչներ: Պորտալի տվյալներով պայթյունը տեղի Է ունեցել Հոդանի շրջանում դպրոցի մոտ:

Մինչդեռ Somali Guardian պորտալը հայտնել Է, որ ահաբեկիչների թիրախն Է եղել դպրոցի մոտով անցնող՝ Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության ավտոշարասյունը: Գործել Է մահապարտ ահաբեկիչը:

Պայթյունը որոտացել Է դպրոցի եւ հիվանդանոցի մոտ: Պայթյունի ալիքից քանդվել Է երկու շենքերի պատերի մի մասը: Իշխանություններն արդեն հայտարարել են, որ ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունը կրում Է «Աշ Շաբաբ» խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում