Բեյրութում փլատակների տակ եւս երկու զոհի դի է հայտնաբերվել
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրում եւս երկու զոհի դի են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Այսօր գիշերը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Բեյրութում փլատակների վայրում եւս երկու զոհի դի են գտել»,- նշվում է հայտարարության մեջ:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում մի շարք հզոր պայթյուններ էին որոտացել: Պայթյունի ալիքը ոչնչացրել էր հսկայական թվով շենքեր, կոտրվել էին ապակիներ եւ դռներ: Վնասվել է միջազգային օդանավակայանի շենքը: Պայթյունը զգացվել էր նույնիսկ Կիպրոսում:
Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր, որը վեցը տարի առաջ բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից։
Կարծիքներ