Ի՞նչ հիվանդություններ կարող է ցույց տալ փորի փքվածությունը
Փորի փքվածությունը կարող է լինել ոչ միայն գազեր առաջացնող մթերքների գործածման հետեւանք, այլեւ աղիների քաղցկեղի ախտանշան, պնդում են Բրիտանական ուռուցքաբանական ասոցիացիայի մասնագետները:
Փքվածությունը կարող է լինել ասցիտի նշան՝ վիճակ, որի դեպքում փորում հեղուկ է հավաքվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս վիճակը կարող է ուռուցքային հիվանդության զարգացման առաջին նշանը լինել:
Քաղցկեղից բացի, փորի փքվածությունը կարող է ցույց տալ գաստրոպարեզի զարգացումը (ստամոքսի դատարկման քրոնիկական հապաղում, որը կապված չէ մեխանիկական խոչընդոտի հետ, բերում է սնունդի պահպանմանը եւ ստամոքսի պատերի լայնանալուն), գրգռված աղիների համախտանիշը, ցելիակիան (գլյուտենի անհանդուրժողականությունը) կամ մարսողության խանգարումը (փորկապություն):
Կարծիքներ