Երեւանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը:

Կատվալյանը մինչ այս զբաղեցնում էր այդ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Իսկ արդեն նախկին ղեկավար Միքայել Թումասյանի ազատումից հետո իրականացնում էր պաշտոնակատարի գործառույթները:

Հիշեցնենք, որ Միքայել Թումասյանը, ստանձնելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորական մանդատը, դադարեցրել էր վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները:

Ըստ համամասնական ցուցակի՝ Թումասյանը հաջորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում