Ադրբեջանն ասել է՝ հայերը ճիշտ չեն ասում, այդտեղ չգործող կառույց է եղել. ՀՀ ՄԻՊ-ը՝ Շուշիի Մայր տաճարի հրթիռակոծման մասին
Շուշիի Մայր տաճարի հետ կապված մենք հստակ ցույց տվեցինք, որ նրանք նախապես իմացել են՝ այդտեղ խաղաղ բնակիչներ կան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ պատերազմական հանցագործության կարեւորագույն հատկանիշներից է, երբ նախապես ծրագրված սպանություն է կատարվում։
Անդրադառնալով Շուշիի Մայր տաճարի հրթիռակոծմանը՝ Թաթոյանն ասաց.
«Առաջինի դեպքում Արցախի ՄԻՊ-ից ես ճշտեցի, իրականում այդ ժամին նկուղում եղել են բժիշկներ եւ բուժծառայություններ են մատուցել։ Երբ խոսեցի միջազգային գործընկերների հետ, ինձ ասացին՝ գիտեք, նրանք ասում են, որ այդտեղ ընդամենը չգործող կառույց է եղել եւ հայերը ձեզ ճիշտ չեն ասում։ Ես ներկայացրի փաստերը, որ դա իրականում այդպես չէ»։
Կարծիքներ