«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի Ֆրեդին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդի հետ:
Todofichajes-ի հաղորդմամբ՝ մանչեսթերյան ակումբը հաջորդ շաբաթ նոր՝ ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր կառաջարկի 27-ամյա ֆուտբոլիստին:
Ֆրեդի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:
Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2018 թվականին:
Կարծիքներ