Լվովյան փողոցի զավթած տարածքների ապամոնտաժման հետևանքով 2 ընտանիք կապահովվի ժամանակավոր բնակության վայրով
Քանի որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի զավթած տարածքների ապամոնտաժման հետ կապված հուզական տարբեր կարծիքներ են շրջանառվում՝ մարդկանց փողոցում թողնելու վերաբերյալ և այլն, ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ հատվածում սեփականության իրավունքով փաստացի մեկ ընտանիք կա, որին Երևան համայնքը կապահովի ժամանակավոր բնակության վայրով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ կա ևս մեկ ընտանիք, որը նույնպես փաստացի բնակվում է, չունի սեփականության իրավունք, սակայն ընտանիքի կազմում կան 3 անչափահաս երեխաներ։ Համայնքն այս դեպքում ևս կհոգա նրանց բնակության խնդիրը՝ կեցավայր ապահովելով Նոր Նորք վարչական շրջանի տարածքում։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանն ապօրինի շինության քանդման աշխատանքներ է իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։
Քաղաքապետի հրամանով քանդվելու է Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված 8 բնակելի տուն:
Կարծիքներ