Արժե՞ր այս «փլեյլիստով» և «այկիդոյով» ասպարեզ իջնել, երբ ամեն ուրբաթ Զախարովան ասուլիս է տալիս. Ադամյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անահիտ Ադամյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հրավիրած մամուլի ասուլիսին և դրա ընթացքում հնչած հայտարարություններին և արտահայտություններին:
«Թոշակառու Քոչարյանի այկիդոյի փլեյլիստը
Փետրվարի 17-ից՝ 17՝ տարբեր տարիների ասուլիս տվող Ռոբերտ Քոչարյանը այլևս իր խոսքով հաստատեց.
1. Տասնամյակներով ոչ թե բանակցել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար, այլ՝ համաձայնել է ամեն ինչի, որ հակառակ կողմը մերժի, որովհետև ՙդիվանագիտությունը չուգունե գլխով պատ ջարդել չէ՚, այլ՝ այկիդո: Այսինքն՝ հնարավորն արել է, որ խնդիրը ոչ թե լուծվի, այլ՝ պահպանվի ստատուս քվոն, որ պետք էր ոչ թե Հայաստանին, այլ՝ Ռուսաստանին, իր ներկայությունը տարածաշրջանում արդարացնելու նպատակով:
2. Շատ «պատահաբար» ասաց, որ Մեղրիի տարբերակի մասին Վազգեն Սարգսյանը ամեն ինչ գիտեր, նույնքան «պատահաբար» մոռացավ Անվտանգության խորհրդի նիստը և փաստը, որ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ էին: Իսկ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո «քիմիան» էր և ՌԴ սեփականությունը դարձան ՀՀ գույքը, ընդերքը, երկաթուղին, գազատարը…
3. Պարզվեց՝ Սերժ Սարգսյանի հետ սիներգիա չկա, բայց հավերժ է քիմիան Պուտինի հետ: Իդեպ՝ Պուտինն էլ Սերժ Սարգսյանի հետ սիներգիա չուներ:
4. Պարզվեց՝ մենք ենք դավաճանել Ռուսաստանին ու խաբել ու…մեր սխալները Ռուսաստանի վրա գցել՝ փչացրել հարաբերությունները: Եթե Պուտինի հետ «քիմիան» վերածվի իշխանության, Հայաստանը նույնիսկ Բելառուս չի դառնալու, այլ՝ ՌԴ արտատարածքային միավոր:
5. ՀՀ «քաղաքական» բառարանը հարստացավ նոր հասկացություններով, որոնց հոմանիշներն անգամ հակաքաղաքական են, բայց բնութագրում են Ռոբերտ Քոչարյանին՝ թե իշխանության տարիներին, թե իշխանություն երազելու:
6. Իշխանության գալու «պրագմատիկ» հույսերը գերագնահատված են՝ մինչև դարավերջ Ռոբերտ Քոչարյանը ում դեմքով էլ փորձի իշխանություն վերադարձնել, առավելագույնը փողով ընդդիմություն է դառնալու: Ու նույնիսկ «քիմիկոսն» է դա հասկացել, բայց վոինը՝ ոչ:
7. Եվ, իհարկե, «եվրառեմոնտը» սխալ է՝ երկու աթոռի վրա չես կարող նստել, եթե… չկրկնեմ գռեհկաբանությունը…, խնդիրը 2026-ի ընտրություններում դրոշակ ունենալն է… Այս «բոնբոներկան» էլ ռուսական արտադրության է:
…Մառազմը շարունակական է, և՝ անբուժելի…
Հ.Գ.
Արժե՞ր այս «փլեյլիստով» ու «այկիդոյով» ասպարեզ իջնել, երբ ամեն ուրբաթ Մարիա Զախարովան ասուլիս է տալիս: Մի քիչ ավել, մի քիչ պակաս…»,- գրել է Ադամյանը:
Կարծիքներ