ԱՄՆ-ում մասնավոր ուղղաթիռի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

Չորեքշաբթի օրը Արևմտյան Վիրջինիա նահանգի Լոգան կոմսությունում վթարի է ենթարկվել մասնավոր Bell UH-1B ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր վեց մարդիկ: Այս մասին հայտնում է WBOY հեռուստաալիքը։
Տեղական ժամանակով մոտավորապես 17։00-ին ուղղաթիռը կործանվել է մայրուղու մոտ գտնվող լեռնային հատվածում։
Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն, և FAA-ն (Ֆեդերալ ավիացիոն վարչություն) և ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) կհետաքննեն միջադեպի հանգամանքները:
Կարծիքներ