Պակիստանում երկու պայթյուն է տեղի ունեցել․ կա առնվազն 22 զոհ
Պակիստանի Բելուջիստանի նահանգում երկու պայթյուն է որոտացել, որոնք առնվազն 22 մարդու կյանք են խլել։ Կան տասնյակ վիրավորներ։ Պայթյունները տեղի են ունեցել համընդհանուր ընտրությունների նախօրյակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Առաջին պայթյունը, որը 14 մարդու կյանք է խլել, տեղի է ունեցել Պիշինի շրջանում՝ անկախ թեկնածուի գրասենյակի առջև։ Երկրորդ պայթյունը, որի հետևանքով 8 մարդ է զոհվել, որոտացել է 150 կմ հեռավորության վրա։
Պայթյունների պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել։
Փետրվարի 8-ին նախատեսված ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, ըստ BBC-ի հրապարակման, բռնության բազմաթիվ միջադեպեր են տեղի ունեցել Բելուջիստանի և Խայբեր Պախտունխվայի նահանգներում։
Կարծիքներ