Անհետ կորած 11 զինծառայողի ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ

Անհետ կորած 11 զինծառայողի ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ

Գործադիրն այսօր ընդունել է որոշում, որով նախատեսվում է 6.6 մլն դրամ հատկացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ անհետ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս կստանան սոցիալական աջակցությունը:

Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը նախատեսվում է տրամադրել 11 անհետ կորած անձանց ընտանիքներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում