Փաշինյանը ՀՀ 2 օրենքների կիրարկումն ապահովելու վերաբերյալ որոշումներ է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2 օրենքների կիրարկումն ապահովելու վերաբերյալ որոշումներ է ստորագրել:
Մասնավորապես. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատաuխան`
1. Հաuտատել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 7-ի ՀO-451-Ն oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-321-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն հավելվածի:
Կարծիքներ