Վրաստանի նախկին վարչապետը վերադառնում է մեծ քաղաքականություն
Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան քաղաքական կյանք է մտնում իր հիմնադրած նոր՝«Վրաստանի համար» կուսակցությամբ, հայտնում է aliq.ge-ն։
Այսօր կուսակցության հիմանդիր համաժողովում հայտնի կդառնա, թե ովքեր են «Վրացական երազանքի» ամենահեղինակավոր նախկին վարչապետի նոր կուսակցության թիմակիցներն, ու ինչ ծրագրերով է Գախարիան պայքարելու իր նախկին թիմի դեմ։ Գախարիան իր նոր թիմով պատրաստվում է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նախկին վարչապետի թիմը կունենա նաև Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու:
Գեորգի Գախարիան փետրվարի 18-ին հրաժարականից մի քանի օր անց հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, որին հաջորդեցին մի շարք անձանց հանրային հայտարարությունները, որ նրանք միանում են Գախարիայի թիմին: Իշխող «Վրացական երազանքից» 6 պատգամավորներ լքեցին խորհրդարանական մեծամասնությունը և հայտարարեցին, որ միանում են նախկին վարչապետի թիմին: Այսօր Գեորգի Գախարիայի թիմին է միացել ՆԱՏՕ-ում Վրաստանի նախկին դեսպան Լաշա Դոլիձեն:
Կարծիքներ