Արցախում արտադրված միրգ-բանջարեղենը կենտրոնացված կարգով գնվելու և իրացվելու է շրջկենտրոններում ու Ստեփանակերտում

Արցախում արտադրված միրգ-բանջարեղենը կենտրոնացված կարգով գնվելու և իրացվելու է շրջկենտրոններում ու Ստեփանակերտում

Այսօր Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի և պետական լիազոր մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղացիական համայնքների բնակիչների կողմից արտադրվող գյուղմթերքի համակարգված ու կենտրոնացված մթերման ու դրանք քաղաքացիներին իրացնելու հետ կապված հարցերը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Գործընթացի կազմակերպմանն ու պլանավորմանն ուղղված աշխատանքներն ավարտելուց հետո ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում Արցախի գյուղերում արտադրված միրգն ու բանջարեղենը կենտրոնացված կարգով գնվելու և իրացվելու է շրջկենտրոններում ու Ստեփանակերտ քաղաքում:

Գործընթացի մանրամասների մասին գյուղացիական համայնքների բնակիչները կարող են տեղեկություն ստանալ համայնքների ղեկավարներից:

Հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում