Կոմիտասի պողոտայի «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել

Կոմիտասի պողոտայի «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 18-ին, ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում