Վարձով տները կրկնակի թանկացել են
Վարձով տները կրկնակի թանկացել են:
Զինվորական համազգեստը կրկնակի թանկ է:
Անհայտ մարդիկ ՊՆի անունից փող են հավաքում` «անհրաժեշտ պարագաների համար»:
Արցախահայերից անհայտ մարդիկ գումար են կորզում կացարաններում տեղավորելու համար:
Մեր կողքին, նույն քաղաքում, հնարավոր է նաև նույն փողոցում էլ թուրքեր են ապրում, հայկական անուն ազգանուններով, հայի դիմակով:
Դուք մարդ չեք, ուղղակի իմացեք, որ նման բաներից գումար շորթողի սերունդներն անիծված են եղել միշտ ու միշտ կլինեն:
Ամեն մարդ, ով չարաշահելով վատ ժամանակները, պաշտոնը, դիրքը, հնարավորությունը գողացել է հաշմանդամից, ծերից ու երեխայից, զինվորից ու հայրենիքից` անիծված ապրելու է, տանջվելով ու պատասխան տալով` սերնդեսերունդ: Չհավատաք, որ պատիժն ուշանում է, երբեք...
Իսկ մինչև դատաստանը հասնի իր նշանակետին հուսամ աշխատում են նաև իրավապահները:
Հայանման թուրքը ամենավտանգավորն է, քանի որն սահմանից ներս է ապրում...
Նարինե Մանուկյան
Կարծիքներ