Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Այսօր՝ մարտի 14-ին, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այնուհետ նույն տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել։
«Քահրամանմարաշի Չագլայանչերիտ շրջանում ժամը 17:49-ին (Մոսկվայի ժամանակով համընկնում է) 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել»,- հայտնել են Աղետների կառավարման վարչությունից:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5,3 կմ խորության վրա։
Կարծիքներ