Թևանյանը հայտնեց, թե ինչ պայմանով կօգնի Մարությանին քաղաքապետ դառնալ

Թևանյանը հայտնեց, թե ինչ պայմանով կօգնի Մարությանին քաղաքապետ դառնալ

«Մայր Հայաստան» դաշինքը դեռ չի քննարկել կոալիցիա կազմելու հարցը։

 

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։


«Ուղղակի բանակացություններ չկան, մենք տեսել ենք հանրային հնչեցրած տեսակետներ, մեր մոտեցումը հետևյալն է՝ պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափեր այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումները ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով», - ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

 

Նրա խոսքով՝ բազմիցս հայատարրել է, որ հրաժարվում է ԱԺ մանդատից և չի գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով․ «Ինձ համար նույնիսկ քաղաքապետ դառնալը խնդիր չէ։ Մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով», - ասաց նա։


Հայկ Մարությանի մասով Թևանյանն ասաց, թե կարող է օգնել Մարությանին, որ ձայներ հավաքի, բայց պայմանով՝ եթե կիսում է իրենց մոտեցումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում