Սարդարապատի թանգարանում բացվել է ցուցադրություն՝ «Թանկարժեք մետաղի փայլը» խորագրով
«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության՝ «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության համատեղ ջանքերով կազմակերպվել է «Թանկարժեք մետաղի փայլը» խորագրով ցուցադրությունը:
Ցուցադրությանը ներկայացված են հռոմեական, բյուզանդական, պարսկական մետաղադրամներ, Արևելյան Հայաստանում պատրաստված արծաթյա գոտիներ, ծխախոտի տուփեր և այլն:
Բացառիկ ցուցադրության շնորհիվ յուրաքանչյուր այցելու հնարավորություն կունենա ծանոթանալու բյուզանդական դարաշրջանի 5-րդ դարի, պարսկական հիջրայի 1131 թվականի, Ցարական Ռուսաստանի՝ 1829 թվականի բացառիկ մետաղադրամներին: Ցուցադրությանը ներկայացված են նաև հայկական արծաթագործական արվեստի եզակի նմուշներ՝ տղամարդկանց և կանանց՝ 1829-1830-ական թվականների արծաթյա գոտիներ:
Ցուցադրության միջոցով հնարավորություն է ստեղծվում հանրահռչակելու ‹‹Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում›› պահվող եզակի նմուշները:
Կարծիքներ