Դոմինիկյան Հանրապետության ափերի մոտ նավ է խորտակվել
Առնվազն ութ մարդ է զոհվել Դոմինիկյան Հանրապետության արևելյան ափերի մոտ նավի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ռազմածովային ուժերին։
«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են այն բանից հետո, երբ երկրի արևելյան մասում գտնվող Սելեդոնիոյի ափերի մոտ նավ է շրջվել: Փրկվել է մոտ 23 մարդ, այդ թվում յոթ կին և 16 տղամարդ: Ցավով հայտնում ենք, որ ութ մարդ մահացել է», - նշում են ռազմածովային ուժերը։
Փրկվածների վիճակի մասին չի հաղորդվում։ Նշվում է, որ նավակի ուղեւորները փորձել են անօրինական կերպով անցնել Պուերտո Ռիկոյի տարածք։ Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Կարծիքներ