Ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Աբու Դաբիում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Նշենք, որ երկրների առաջնորդները բանակցությունների առաջին հատվածն անցկացրել են ընդլայնված կազմով, այնուհետև այն շարունակել «դեմ առ դեմ» ձևաչափով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանական կողմից մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաֆաևը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը։


Կարծիքներ