Հայաստանի հավաքականն արդեն Ռեյկյավիկում է․ Իսլանդիայի հետ հանդիպումը կկայանա վաղը

Հայաստանի հավաքականն արդեն Ռեյկյավիկում է․ Իսլանդիայի հետ հանդիպումը կկայանա վաղը

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արդեն իսկ Իսլանդիայի մայրաքաղաքում է:

Աս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից չարտերային թռիչքով մեկնեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։

Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Ռեյկյավիկի «Գրանդ» հյուրանոցում։ 
ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթրերոդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում