Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երրորդ տուրից հետո առաջատարները 3-ական միավորով 6 շախմատիստներ են, որոնցից 5-ը Հայաստանի ներկայացուցիչներ են, իսկ մեկը ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս շախմատիստ է:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների (Հայաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ֆիլիպիններ և ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող ռուս շախմատիստներ) 98 մասնակից, որոնցից՝ 9-ը գրոսմայստեր։ 13-րդ հուշամրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում