Պալմա կղզում հրաբուխը դադարել է լավա ժայթքել
Իսպանական Պալմա կղզում հրաբուխը դադարել է լավա ժայթքել, Այն այժմ ծուխ ու մոխիր է արտանետում: ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հաղորդել է Espanola հեռուստատեսությունը:
Այժմ փորձագետներն ուսումնասիրում են պատճառները:
Սեպտեմբերի 19 -ին Պալմայի վրա սկսվեց հրաբխի ժայթքում Էլ Պասո բնակավայրի տարածքում: Լավայի հոսքերն արդեն ավերել են հարյուրավոր տներ, իսկ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել է ավելի քան 6000 մարդ: Տուժածներ չկան:
Հրաբխագետները նախկինում հայտարարել էին, որ ժայթքումը կարող է տեւել 24-ից 84 օր:
Կարծիքներ