Կամերունի Բամում ավանդական նահանգի սուլթանը մահացել է կորոնավիրուսից

Կամերունի  Բամում ավանդական նահանգի սուլթանը մահացել է կորոնավիրուսից

Պատմական Բամումի սուլթան Մբոմբո Նժոյան մահացել է երկուշաբթի՝ 83 տարեկան հասակում, կորոնավիրուսից: ТАСС-հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Jeune Afrique ամսագիրը: Պարբերականի տվյալներով՝ Սուլթանը սեպտեմբերի կեսերից բուժվում էր Փարիզի հիվանդանոցներից մեկում:

19 -րդ սուլթանի թագավորությունը տևեց 29 տարի: Իբրահիմ Մբոմբո Նժոյան համարվում էր ժամանակակից Կամերունի ամենաազդեցիկ դեմքերից մեկը, չնայած որ նրա թագավորական կոչումը հիմնականում արարողակարգային էր: Հրատարակությունը նշում է, որ մահացածի գահի համար կատաղի պայքար է ծավալվելու սուլթանի երեք տասնյակ երեխաների միջև:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում