Արարատի քրեական հետախույզները հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 16-ին Վանաշեն գյուղից բերման են ենթարկել 40-ամյա Գագիկ Ք.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) մեղադրանքով:
Գագիկ Ք.-ն ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն:
Խափանման միջոցը` ստորագրություն:
Կարծիքներ