Հայաստանի երեք դահուկորդ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Հայաստանը ներկայացնող դահուկորդները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայից: Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը կանցկացվի շվեդական Ֆալուն քացաքում, որին կմասնակցեն Միքայել Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանն ու Կատյա Գալստյանը: Այն մեկնարկելու է հունվարի 29-ին և կեզրափակվի հունվարի 31-ին:
Հաջորդիվ, եթե կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումներ չլինեն, Հայաստանի 4 ներկայացուցիչ կմասակցի Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնության փետրվարին:
Կարծիքներ