Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են

Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Լոռու մարզի Սպիտակի ոլորանները։

Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում, Արագածի, Թալինի,  Ծաղկահովիտի, տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում