Բանալու տեսքով արձանի վրայի գրությունները մաքրվել են. դրանք նախատեսված չեն եղել. Ստեփանակերտի քաղաքապետարան

Բանալու տեսքով արձանի վրայի գրությունները մաքրվել են. դրանք նախատեսված չեն եղել. Ստեփանակերտի քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով: Այս մասին տեղեկանում ենք Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:

«Ի գիտություն. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով: Ինչ վերաբերում է կոնկրետ բանալուն, ապա նրա ճակատագիրը կորոշվի շուտով՝ մասնագիտական եզրակացությունից հետո: Հավաստիացնում ենք՝ հանրությունը անպայման կտեղեկացվի ընթացքի մասին»,- ասված է հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում