Սպիտակ տունը հույս ունի, որ Կոնգրեսը կհաստատի Կիևին 11,7 միլիարդ դոլարի օգնությունը

Սպիտակ տունը հույս ունի, որ Կոնգրեսը կհաստատի Կիևին 11,7 միլիարդ դոլարի օգնությունը

Սպիտակ տունն ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի Ուկրաինային 11,7 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքը։

Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Քիրբիի խոսքով, այդ գումարի մի մասը կծախսվի զենքի և սպառազինության համակարգերի վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում