Եպիսկոպոսը երեխաներին պատմել է Սանտա Կլաուսի մասին ճշմարտությունն ու սկանդալ առաջացրել
Կաթոլիկ եկեղեցու իտալացի եպիսկոպոս Անտոնիո Ստալյանոն սկանդալ է հրահրել՝ պնդելով, որ Սանտա Կլաուս գոյություն չունի, և որ նրա կարմիր կոստյումը հորինել է Coca-Cola ընկերությունը՝ գովազդային նպատակներով։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով The New York Post-ին։
Եպիսկոպոսին մեղադրում են ընտանեկան ավանդույթները քանդելու մեջ։
«Նախ՝ եպիսկոպոսի անունից ուզում եմ ներողություն խնդրել փոքր երեխաներին հիասթափեցրած նրա հայտարարությունների համար և ընդգծել, որ չի ասվել երեխաներին ցավ պատճառելու համար, մենք չպետք է ոչնչացնենք երեխաների երևակայությունը, այլ նրանց տանք լավագույնը», - ասել է վանական Ալեսանդրո Պաոլինոն Նոտոյի թեմի պաշտոնական ուղերձում։
Քահանայի խոսքով՝ Ձմեռ պապը երեխաներին մեծահոգության և այլ առաքինությունների մասին սովորեցնելու արդյունավետ միջոց է։
Կարծիքներ