Բաքվի բռնապետը այսօր հերթական անհեթեթ հայտարարությունն է արել՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բաքվի բռնապետը այսօր հերթական անհեթեթ հայտարարությունն է արել՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի նկատմամբ։ Ալիևը կարգադրել է պատրաստել ռեպորտաժներ, գրել հրապարակումներ մարզի՝ 《ադրբեջանական》 պատկանելիությունը 《ապացուցելու》 համար։ Բաքուն փաստացի որդեգրել է նույն քաղաքականությունը, ինչ տասնամյակներ առաջ իրագործում էր Արցախի հարցում՝ լարվածության օջախների ստեղծում, տարածաշրջանային պատմության կեղծում՝ պետական մակարդակով հրահանգված, կեղծ թեզեր 《խաղաղության》 մասին, դրան ավելացել է թուրք֊ադրբեջանական համատեղ և միասնական գործելաոճը։ Պետք է սթափ գիտակցել հակառակորդի նպատակները, որդեգրած ռազմավարությունը և փորձել մշակել համարժեք քայլեր՝ մեր պետության անվտանգության և ինքնիշխանության պահպանման համար։ 《Թշնամին նույն թշնամին է, բան չի փոխվել》, ինչպես կասեր Սպարապետ Վազգեն Սարգսյանը։
Կարծիքներ