Միլանը հյուրընկալվելիս պարտվեց Ուդինեզեին
Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում «Ուդինեզեն» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Միլանին»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան։ 45-րդ րոպեին հյուրերը 11 մետրանոցի իրավունք վաստակեցին։ Զլատան Իբրահիմովիչը վրիպեց 11 մետրանոց նշակետից։ Բայց VAR-ի միջամտությամբ Իբրահիմովիչը կրկնեց հարվածն ու երկրորդ փորձից գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով Ա Սերիայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։
Մինչև առաջին կեսի ավարտը Բետոն գրավեց «Միլանի» դարպասն ու առաջ մղեց իր թիմին։
70-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Կինգսլի Էհիզիբուեն։
«Միլանը» 48 միավորով մնաց 4-րդ տեղում, իսկ «Ուդինեզեն»՝ 38 միավորով բարձրացավ 8-րդ տեղ։
Կարծիքներ