ԱՄԷ-ի բարձրաստիճան պատվիրակությունը առաջիկայում կայցելի Թեհրան
Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պատվիրակությունը առաջիկայում կայցելի Թեհրան, քանի որ Պարսից ծոցի պետությունը ձգտում է թուլացնել Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
ԱՄԷ-ի ներկայացուցիչն ասել է, որ մոտ ապագայում սպասվում է բարձրաստիճան պատվիրակության այցը Թեհրան, սակայն հրաժարվել է հաստատել, թե արդյոք այդ այցը կգլխավորի ԱՄԷ-ի ազգային անվտանգության գլխավոր խորհրդական շեյխ Թահնուն բեն Զաիդ Ալ Նահայանը:
Շեյխ Թահնունը երկրի փաստացի կառավարիչ, Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բին Զաիդի եղբայրն է։
ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը երկուշաբթի օրն ասել էր, որ իր երկիրը «քայլեր է ձեռնարկում Իրանի հետ լարվածությունը թուլացնելու համար՝ որպես հօգուտ դիվանագիտության առճակատումից խուսափելու քաղաքական ընտրության մաս»: Գարգաշը նշել է, որ ԱՄԷ-ն շարունակում է խորապես մտահոգված մնալ Իրաքում, Սիրիայում, Եմենում եւ Լիբանանում Իրանի պահվածքով։
Կարծիքներ