Muz-TV-ին տուգանել են անչափահասների շրջանում միասեռականների քարոզչության համար

Muz-TV-ին տուգանել են անչափահասների շրջանում միասեռականների քարոզչության համար

Muz-TV հեռուստաալիքը տուգանվել է 1 մլն ռուբլով միասեռականների քարոզչություն հեռարձակելու համար: Այս մասին հայտնում է «kulturomania.ru»-ն։

Հունիսին Ռուսաստանի վետերաններ կազմակերպության անդամները դիմել էին Ռոսկոմնադզորին՝ անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների խթանման ալիքը ստուգելու խնդրանքով։

Ստուգման պատճառը ալիքի մրցանակաբաշխությունն էր, որում երգիչ Ֆիլիպ Կիրկորովը և բլոգեր Դավան մարմնավորել էին նորապսակների, իսկ մի քանի բլոգերներ եկել էին զգեստներով։

Բացի ստուգումից, մեղադրող կողմը պահանջել է շոուի մասնակիցներին ներգրավել հարկադիր աշխատանքի՝ մինչև մեկ տարի ժամկետով կամ նույն ժամկետով ազատազրկման։

Հոկտեմբերին հայտնի է դարձել, որ հեռուստաալիքին վարչական արձանագրություն է կազմվել անչափահասների միջև ոչ ավանդական սեռական հարաբերությունների խթանման վերաբերյալ։

Այս հոդվածով ալիքին նշանակվել է առավելագույն հնարավոր տուգանք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում